Friday, December 7, 2012

7-ը դեկտեմբերի 1988 թվական...

24 տարի անց հիշողությունները դեռ թարմ են, սակայն վերքերը թարմացնելու փոխարեն, այս ցուցադրությունն ավելի շատ զգոնության կոչ է, սխալները չկրկնելու, «պատերազմին խաղաղ ժամանակ պատրաստվելու», ինչպես նաև դասեր քաղելու կոչ է...

Լուսանկարների շարքը, որ պատրաստվում եմ ներկայացնել, ստեղծվել է 1988 թվականի դեկտեմբերի 9-ին` ավերիչ երկրաշարժից երկու օր անց... այն ժամանակ ընդամենը տասներեք տարեկան էի, սիրում էի լուսանկարել, ու 88-ի շարժման երթերի, ցույցերի ու միտինգների լուսանկարների շարքում չէի էլ պատկերացնի, որ այդ տարվա ամենամեծ հավաքածուն պետք է պատմի ոչ թե զարթոնքի, այլ մի մեծ արհավիրքի մասին...